Իսրայելում չեն դադարում բախումները պաղեստինցիների ու ոստիկանների միջև․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հարյուրավոր պաղեստինցիների ու Իսրայելի ոստիկանների միջև բախումներ են սկսվել Հին Երուսաղեմի, այսպես կոչված, Դամասկոսյան դարպասների մոտ։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ամբոխին ցրելու համար։ 3 պաղեստինցի ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու համար, գրում է The Times of Israel-ը։

Պաղեստինական «Կարմիր մահիկ» կազմակերպության տվյալներով՝ բախումների հետևանքով 4 պաղեստինցի վիրավորվել է։ Նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։

Բանն այն է, որ Դամասկոսյան դարպասները Ռամադան ամսվա ընթացքում հավատացյալների համար ավանդական հավաքատեղի է, սակայն այս տարի Իսրայելն արգելել է հավաքները։ Ոստիկաններն արդեն մի քանի գիշեր շարունակ լուսաձայնային նռնակներ են կիրառում Ալ-Աքսա համալիրում երեկոյան աղոթքից հետո հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Իսկ Դամասկոսյան դարպասների աստիճանների մոտ երկաթե արգելապատնեշներ են տեղադրվել, որպեսզի թույլ չտան հավատացյալներին հավաքվել այնտեղ։ Այս գիշեր ևս իրավիճակը կրկնվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան