Ավստրիայի նորանշանակ առողջապահության նախարարն իր երդմնակալությանը ներկայացել է սպորտային կոշիկներով

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Ավստրիայի նորանշանակ առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուկշթեյնի անվան շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ վերջինն իր երդմնակալության արարողությանը ներկայացել է սպորտային կոշիկներով, փոխանցում է Euronews-ը։

Ավստրիայի «Կանաչների կուսակցությունից» 46-ամյա բժիշկն այսօր Վիեննայում պաշտոնապես նշանակվել է նախարար երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի կողմից։

Սպորտային ոճով հայտնի Մյուկշթեյնն ավելի վաղ Թվիթթերում հրապարակել էր իր լուսանկարը, որտեղ նա Վիեննայում տրամվայով մեկնում է պաշտոնական արարողակարգին։

Սոցցանցերի որոշ օգտատերեր սուր քննադատության են ենթարկել քաղաքական գործչին՝ պաշտոնական էթիկան խախտելու մեջ մեղադրելով, սակայն շատերն էլ գովաբանել են նրան արտաքինի համար։

«Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում այս պատասխանատու պաշտոնին և ակնկալում եմ լավ համագործակցություն Ավստրիայում ժողովրդի համար»,- գրել է նորանշանակ նախարարը Twitter-ում:

Տաթև Ֆռանգյան