Մարտին Վարդազարյանը պնդում է՝ չի տեսել, թե ինչպես են ավագանու կին անդամին իր տղամարդ գործընկերները ծեծում

Լուրեր

13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Երևանի ավագանու նիստն այսօր աննախադեպ միջադեպով ուղեկցվեց: Ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև։ Ընդդիմադիր «Երկիր Ծիրանիի» անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շշեր էին բերել նիստերի դահլիճ, ապա փորձեցին դրանք մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հանրապետականի ավագանու անդամները շտապեցին խոչընդոտել ընդդիմադիր խմբակցության անդամներին, որին հետևեց ծեծկռտուք նրանց միջև:

ՀՀԿ-ական անդամներից շատերը «Երկիր Ծիրանիի» կին անդամին բռնությամբ հեռացրին դահլիճից, այնուհետև նիստն ընդհատվեց:

Ընդմիջմանը ավագանու ՀՀԿ-ական անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը նախ մեղադրեց լրագրողներին՝ նկատելով, որ լրագրողների և ընդդիմադիր խմբակցության անդամների միջև պայմանավորվածություն է եղել. «Լրագրողի աշխատանքն էլ իր սահմանագծերն ունի, պայմանավորվածությամբ էին նկարահանում, ես այդպես եմ կարծում»:

Չնայած տեսանյութերից մեկում ակնհայտ երևում է, թե ինչպես է ՀՀԿ-ական անդամներից մեկը ապտակում Մարինա Խաչատրյանին, սակայն ժողովրդական արտիստը պնդում է ՝ որևէ բռնության ականատես չի եղել: «Ես չեմ տեսել որևէ բռնություն, իսկ «Երկիր Ծիրանիի» վարքը կարելի է դիտարկել որպես խուլիգանություն»,- ասաց Մարտին Վարդազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: