Որոշել եմ համաչափ պատասխան տալ․ Բայդենը հայտարարել է, որ ընտրել է պատժամիջոցների մեղմ տարբերակ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ՝ ի պատասխան ամերիկյան պետական հաստատությունների վրա կիբերհարձակումների, որոնց մեջ Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «ապաէսկալացնել» հարաբերությունները Ռուսաստանի հետ և շեշտել, որ իր վարչակազմը կարող էր զգալիորեն ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ղեկավարության դեմ, սակայն առայժմ որոշել է օգտագործել ավելի մեղմ տարբերակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բայդենը նշել է, որ նոր պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Ռուսաստանի ղեկավարության նախորդ գործողությունների: «Մենք չենք կարող թույլ տալ, որ օտար պետությունն անպատիժ միջամտի մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բայդենի խոսքով՝ հենց նա է որոշում կայացրել պատժամիջոցների ավելի մեղմ տարբերակ կիրառելու մասին, քանի որ իր վարչակազմը շահագրգռված է Ռուսաստանի հետ «կայուն, կանխատեսելի հարաբերություններ» հաստատելու մեջ:

ԱՄՆ նախագահը նաև պատմել է, որ այս մասին երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինին հասկացնել տվեցի, որ կարող ենք ավելի առաջ գնալ, սակայն ես որոշեցի դա չանել: Ես որոշեցի համաչափ պատասխան տալ», – ասել է Բայդենը. «Հիմա լարվածության լիցքաթափման ժամանակն է»:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հետագա միջոցներ ձեռնարկել `ի պատասխան Ռուսաստանի ցանկացած «ագրեսիվ գործողությունների», բայց հաստատել է, որ ինքը դեռ պատրաստվում է բարձր մակարդկով անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի ղեկավարի հետ: Վերջինս նաև հայտարարել է, որ նման գագաթնաժողով կարող է անցկացվել եվրոպական երկրներից մեկում, և այժմ ԱՄՆ ու Ռուսաստանն այդ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն են տանում։

 

Տաթև Ֆռանգյան