Ալիևը լկտիացավ, Մոսկվան ապշած է՝ իրավիճակը լուրջ է․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին առաջարկում են վերսկսել երկխոսությունը։ Ադրբեջանի նախագահի վարքից դատելով՝ նա կարող է հրաժարվել հետագա բանակցություններից՝ բավականին դժկամությամբ է վերաբերվում Մինսկի խմբի համանախագահներին։ Գնահատականներ են հնչում, որ ռուս-թուրքական ձևաչափում Թուրքիան Ադրբեջանի շահերն է ներկայացնում, Ռուսաստանը պետք է ներկայացներ Հայաստանի շահերը, և արևմտյան համանախագահների վերադարձը գործընթաց կարող է փլուզել այս երկկողմ բուրգը։ Համամի՞տ եք սրա հետ, և Ալիևի դժկամությունն ինչո՞վ պայմանավորել։

-Առաջինը նրանով, որ Ալիևը հասկանում է, որ ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրամիության համար, ինչպես նաև՝ Միացյալ Նահանգների, սկզբունքները շատ կարևոր են։ Այո, իրենք էլ շահեր ունեն մեր տարածաշրջանում, բայց սկզբունքները շատ կարևոր են։ Օրինակ՝ այդ հանցանքները, որ կատարվեցին, իրենք չեն ներում։ Այն, որ պուրակը բացվեց Բաքվում Ալիևի ձեռքով, իրենք անպայման կասեն, էն, որ Ալիևը չի վերադարձնում գերիներին, անպայման «երեսով կտան»։ Դա է պատճառը, որ ինքը չի ուզում Մինսկի խմբի վերականգնմանը։ Բացի դրանից, ինքը չի ուզում վերականգնվի Մինսկի խումբը, քանի որ կարգավիճակի հարց կա այդ ձևաչափով։ Կարգավիճակի հարցը գիտեք՝ Եվրոպան և Միացյալ նահանգները հստակ բարձրացնում էին։ Այն, որ ռուսաստանցի համանախագահն ասեց՝ Մինսկի խումբը պետք է վերադառնա, պատճառ ուներ՝ Ալիևը լկտիացավ, Ռուսաստանն էլ ապշած է։

Չեմ ասում միամիտ են ռուսները․ էն, ինչ որ արեցին, կարող է չփոշմանեն, բայց իրենք հասկացան, որ լուրջ է իրավիճակը։ Իրենք շարունակում են այդ արգումանտները։ Երբ որ ռուս-թուրքական ֆորմատ է, Ալիևը հանգիստ է՝ անսպասելի բան չի լինի, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի համար չկան մարդու իրավունքներ, կան շահեր։ Ռուսաստանն ի՞նչ է ասում Հայաստանին, կներեք էլի, դուք մեր իբր ռազմավարական դաշնակիցն եք, բայց մենք ձեզ հանձնեցինք։ Ես մի կոշտ եմ ձևակերպում, բայց մոտավորապես դա են ասում մեզ։ Արևմուտքն այս կատեգորիաներով չի խոսում, Ալիևը մտահոգված է՝ եթե Արևմուտքը մտնի, ՌԴ-ի դիրքորոշումը կփոխվի։ ՌԴ-ն էլ հասկացավ՝ Ալիևի հետ դժվար է, պատասխանատվությունը գցում է Արևմուտքի վրա։ Մեզ դա ձեռնտու է, քանի որ Ռուսաստանն ու Արևմուտքը ինչ-որ չափով կպահեն սահմանների մեջ Ադրբեջանին։

-Կարծում եք՝ մինչև հիմա ճիշտ հասկացե՞լ է մեր հասարակությունը, թե ինչու Արցախի շուրջ ստատուս քվոն փոփոխվեց՝ ի վնաս մեզ։ Մենք հիշում ենք՝ անցյալ աշնանը Միացյալ նահանգներում ընտրություններ էին, Թրամփի վարչակազմը մեկ-երկու պատերազմի ընթացքում մեկնաբանություններով հանդես եկավ։ Պատերազմից հետո ձևավորվեց ռուս-թուրքական ձևաչափ, ՌԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի հետ պետք է քննարկել Ղարաբաղի հարցը, մոնիթորինգային կենտրոն հիմնվեց։ Ինչո՞ւ փոխվեց ստատուս քվոն։

-Սա միգուցե գլխավոր հարցն է, որ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմ։ Այստեղ ակնհայտ է, որ ռուս-թուրքական շահերը մեծ դեր խաղացին՝ համատեղ շահերը։ Ռուսաստանին պետք էր, որ Թուրքիան ակտիվ պայքարի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դեմ, Թուրքիան էլ ասեց՝ դե էստեղ մի բան արա էլի։ Կա ռուս-թուրքական համագործակցության գործոնը։ Բացի դրանից, Ադրբեջանի գործոնը պետք չի մոռանալ․ ե՞րբ է Ադրբեջանը թաքցրել, որ ուզում է ուժով լուծել Արցախի հարցը։ Բայց կա նաև երրորդ գործոնը՝ մեր մեղքի գործոնը։ Ես նկատի ունեմ ո՛չ միայն  իշխանությունների, այլ նաև հասարակության։ Մեր մեղքը ո՞րն էր՝ մենք դադարեցինք աշխատել միջազգային հանրության հետ։ Առանց այդ էլ նախկիններն ակտիվ չէին աշխատում՝ ինչ-որ բան անում էին, հեղափոխությունից հետո մենք մի քիչ թուլացանք՝ ասելով, որ ավտոմատ հարցերը կլուծվեն, քանի որ լեգիտիմ իշխանություն կա, վարկանիշը բարձր է աշխարհում, բայց ակտիվ, թիրախային աշխատանք չկատարվեց։

Օրինակ՝ չաշխատեցին այն ուղղությամբ, որ տարածում էր Ադրբեջանը՝ որպես սուտ, թե մենք գրավեցինք տարածքները Ադրբեջանի շուրջ և այլն, որ ցրվեն աշխարհով մեկ։ Մինչև պատերազմ աշխարհում շատ հետաքրքիր կոնսեսուս էր, որ լա՛վ էլի հայեր, դուրս եկեք տարածքներից, ուրեմն՝ մենք չկարողացանք բացատրել, որ դա անվտանգության գոտի է։ Հիմա էլ մենք սխալներ անում ենք․ փոխարենը իրար ոտնատակ տալու, «ռազբորկաներ» կազմակերպելու, պետք է այստեղ կոնֆերանսներ կազմակերպենք, որ աշխարհը հասկանա՝ ինչ է այստեղ կատարվում, քայլեր անենք, որ զսպիչ մեխանիզմ լինի։ Լուկաշենկոյի՝ Բաքվի խայտառակ հայտարարության պատասխանը պետք է լինի բելառուս ընդդիմադիր առաջնորդ Տիխանովսկայային Երևան հրավիրելը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դա նորմալ է՝ Մերկելն էլ հանդիպեց Նավալնիին, դա զսպիչ մեխանիզմ է՝ այդ դեպքում կյանքում Լուկաշենկոն Ալիևին չի ասի՝ «Դու իմ ընկերն ես, դու իմ եղբայրն ես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան