Փաշինյանի՝ անկախ պատգամավորի հարցին չպատասխանելու ագրեսիան ավելի շատ իմքայլականներին էր ուղղված. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի երեկվա ագրեսիան «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գևորգյանի հասցեին, ավելի շատ ուղղված էր հենց «Իմ քայլի» պատգամավորներին, որովհետև ես կարծում եմ, որ ներսում կա մտավախություն, որ հնարավոր է մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից և հիմա խնդիր կա որևէ մեկին ապացուցելու, որ եթե դու դուրս գաս, քեզ սպասվում է այս ապագան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ վարչապետի Գոռ Գևորգյանի հարցին ի պատասխան ասաց. « Էդ ոնց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել»:

Նա հիշեցրեց, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին. «Եթե իրենք չգիտեին՝ ով է Գոռ Գևորգյանը, ինչպե՞ս էին ներառել իրենց ցուցակ»: