Այն, որ Ադրբեջանում ավելի շատ մարդ կարող է լինել, քան իրենք են ներկայացնում, փաստ է. Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերիների հարցն ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը միշտ քննարկում ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանը չի հրապարակում հստակ թիվ, իսկ եթե չի հրապարակում, բնական է, ինչ-որ խնդիր ունի, ինչ-որ ծրագրեր ունի ու չի բացառվում, որ այդ ծրագրերն ինչ-որ տեղ լինեն հանցավոր»,- ասաց նա։

Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ունենա ավելի մեծ հնարավորություն գերիների հարցի քննարկման ու դրական լուծման գործում։

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ գերիների հարցով բոլոր դռները պետք է թակել։

«Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցիները հայ ռազմագերիներին, պատանդներին գրանցոմ էին որպես ադրբեջանցիներ ու որպես հասարակ հանցագործներ պահում էին բանտերում, միջազգային հանրությունը չէր կարողանում ինչ-որ տեղ մշտադիտարկում անել։ Իսկ ո՞վ է իմանում, միգուցե, հիմա էլ է այդպես, բայց այն, որ ավելի շատ մարդ կարող է լինել, քան Ադրբեջանն է ներկայացնում, փաստ է»,- ասաց Դավիթ Բաբայանը։