Չի՛ կարելի ասել՝ «զինվորականները չկռվեցին, Տեր-Պետրոսյանը սխալ խորհուրդ տվեց»․ կներե՛ք, դա հասկանալի չէ․ Աշոտ Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանն է

-Պարո՛ն Ոսկանյան, Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարները բանավեճի են բռնվել՝ ինչո՞ւ պատերազմ սկսվեց, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ խաղաղ լուծում չստացվեց։ Փաշինյանի՝ ԱԺ-ում այսօրվա ելույթն ավելի թեժացրեց թեման։ Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ էր խաղաղ լուծման հասնել Արցախի հարցում, որն ընդունելի կլիներ ՀՀ-ի, Արցախի համար, թե՞ այդ դեպքում ժողովուրդը ոտքի կկանգներ՝ պնդելով, որ պատերազմով կարող էինք պահել 7 շրջանները, և չընդուներ այդ լուծումը։ Այն պայմաններում, երբ 20 տարի ժողովրդին ասել են՝ տարածաշրջանի լավագույն բանակն ունենք, կարող էր չէ՞ չընկալել տարածքներ հանձնելու ղեկավարի որոշումը, ի՞նչ տեսակետ ունեք։

–Գիտեք, ես գուցե մի քիչ սուր բաներ ասեմ․ իսկ ի՞նչ բան է ժողովուրդը, չէ՞ որ մենք տեսնում ենք՝ երբ ղեկավարությանը պետք է գալիս ժողովրդի կարծիքը, նա հավաքում է մի քանի տասնյակ-հազար մարդու, և ինչ իրեն պետք է, ստանում է ժողովրդից։ Մենք այսօր տեսնում ենք, որ չնայած այս ջախջախիչ պարտությանը, ժողովրդի զգալի մասը բավականաչափ հանդարտ է վերաբերվում։

-Իսկ եթե պատերազմով կորցրած չլինեինք այդ տարածքները, ի՞նչ տեղի կունենար։

-Եթե մենք պատերազմով կորցրած չլինեինք, ապա մենք կունենայինքմի քանի հազար երիտասարդ, որ կենդանի կլիներ այսօր, և դա բավական է, որպեսզի ցանկացած ղեկավար, անկախ նրանից՝ ինքն ինչ կարող էր անել, ինչ՝ ոչ, կանգնի և ասի՝ «Ժողովուրդ ջան, կներեք, ես չկարողացա, ես պիտի անեի, բայց չկարողացա»։ Եվ այստեղ չի՛ կարելի ասել՝ «Ես ի՞նչ անեմ, զինվորականները չկռվեցին, հները չաշխատեցին, Տեր-Պետրոսյանը սխալ խորհուրդ տվեց, ես ի՞նչ անեմ՝ ժողովուրդը կարող է նեղանար, ասեր՝ ես պարտվողական եմ»․․․ ես դա չեմ հասկանում։ Կներեք, որ ես դա կոպիտ եմ ասում, բայց դա չեմ հասկանում։ Վերջապես պարզ պատասխանատվության հարց կա։ Եթե ես նստում եմ մեքենա, այդ մեքենայով գնում եմ ու մարդ եմ վրաերթի ենթարկում, հետո բացատրում եմ՝ «Մեքենան խափան էր, արգելակները ճաշխատեցին, ճանապարհը սառցակալած էր, մութ էր», բայց այդ մարդուն սպանողը ես եմ չէ՞, բայց ես չասե՞մ, որ ես եմ։

-Ընտրություններն այդ քավարանը կլինե՞ն բոլոր քաղաքական ուժերի համար։

-Ընտրությունները հիմա շատ յուրահատուկ են ընթանում՝ իրավիճակը շատ բարդ է։ Քավարան լինել չեն կարող, որովհետև մենք արդեն տեսնում ենք՝ ամեն կողմից դեմագոգիան այն աստիճանի է, որ քավարան լինել չեն կարող։ Բայց ընտրությունները կարող են մի քիչ այլ, անսպասելի արդյունքի բերել, որ մենք ստանանք մի խորհրդարան, որտեղ մարդիկ ոչ թե արհեստական ընդդիմություն կլինեն․․․ Մենք սովոր ենք չէ՞, որ ինչ-որ մի ուժ նշանակվում է ընդդիմություն, այլ իրականում հակամարտ ուժեր կստանանք։

Ամերիկացիներն ասում են՝ «Ժողովրդավարությունը կոլտերով զինված ջենտլմենների համակեցության կանոններն են», այսինքն՝ եթե երկու կողմից զինված են մարդիկ, ուզեն-չուզեն, պիտի կանոնները պահեն։ Ունենք երկու բևեռ, որոնց նկատմամբ ահռելի քանակի վերապահումներ կան, շատ մեծ քանակի մարդիկ կան, որ չեն ընդունում ո՛չ էս բևեռին, ո՛չ՝ մյուսին, խնդիրն այն է, որ պետք է լինեն նաև ուրիշ ուժեր, որովհետև այսպես թե այնպես դա պիտի բալանսավորվի։ Եվ եթե մենք ստանանք մի խորհրդարան, որ ունենա 3-4 հիմնական ուժեր, գոնե այդ խորհրդարանը կդնի ժողովրդավարական զարգացման սաղմերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան