Պարենի ինքնաբավություն ոչ բոլոր մթերքների գծով կա․ հացահատիկի խնդիր կլինի․ տնտեսագետ

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Պարենի մատակարարման մինչև 2-շաբաթանոց խզումներ են եղել, որոնք բնակչությունը հիմնականում չի նկատել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Նա գործընկերների հետ ուսումնասիրություն է անցկացրել պարենային ապահովության թեմայով ու պարզել է որոշ նրբություններ։

«Հայաստանում ինքնաբավությունը ոչ բոլոր մթերքների գծով է ակնհայտ առկա։ Պարենային անվտանգությունը մթերքների գծով երեք խմբի պետք է բաժանել։ Առաջին խումբը հացահատիկային մթերքներն են։ Հայաստանը հացահատիկային բերքի առումով հիմնականում մատակարարման խնդիրներ չի ունեցել, բայց Արցախյան պատերազմից հետո, երբ ցանքատարածություններ են կորսվել, երբ բազմաթիվ տարածքներ հայտնվել են սահմանային եզրագծին և ունեն ռիսկեր, այս տեսանկյունից մենք ունենք բավականին պակասած, նվազած հնարավորություններ թե՛ Արցախից ներմուծելու հացահատիկը, թե՛ տեղերում զարգացնելու առումով», – բացատրում է Մակարյանը։

Մասնագետի առանձնացրած երկրորդ խումբը ոչ հացահատիկային մթերքներն են՝ կարագ, ձեթ, մակարոնեղեն և այլն։ Այդ ոլորտում նույնպես Հայաստանը պարենային տեսանկյունից ապահովված չէ, քանի որ այդ ապրանքները մեծավմասամբ ներմուծվում են։

Ինչ վերաբերում է երրորդ խմբին՝ մրգեր և այլն, այստեղ Հայաստանը, ըստ Մակարյանի, ինքնաբավ է։ Խնդիրներ կան մսի շուկայում, որը տարբեր չափով է ապահովված․

  • Թռչնամսի առումով Հայաստանը ինքնաբավ է 27 տոկոսով (73 տոկոս ներմուծվում է),
  • Խոզի մսով՝ 65 տոկոսով,
  • Տավարի մսով՝ մոտ 93 տոկոս,
  • Ոչխարի մսով՝ 114-115 տոկոսով (ավել մասը արտահանվում է)։

 

Հիմա, ըստ Մակարյանի, խնդիրներ են ծագելու նաև տավարի մսի ինքնաբավության տեսանկյունից, քանի որ բավական մեծ թվով անասուններ պատերազմի ժամանակ և դրանից հետո սպանվել են, մորթվել են, կորել են և այլն։ Խոսքը, ըստ տնտեսագետի, մոտ 40 հազար գլխի մասին է։

Զգալի է խնդիրը նաև հողատարածությունների մշակման տեսանկյունից, քանի որ դրանց զգալի մասը, ըստ Մակարյանի, չի մշակվում։ Մասնագետը մի քանի պատճառ է նշում, թե ինչու փոքր տնտեսությունները՝ գյուղացիական ընտանիքները, չեն մշակում իրենց փոքր հողակտորները։ Այդ պատճառներից են սերմացուի թանկ լինելը, ջրի գումար չունենալը, մշակող աշխատուժի և տեխնիկայի բացակայությունը։

Մակարյանը նաև հիշատակում է, որ գյուղատնտեսությանը հարված է լինելու նաև այն, որ մեծ թվով գյուղաշխատողներ՝ անասնապահներ, անասնաբույժներ, գյուղտեխնիկան շահագործողներ, մեկնել են պատերազմ ու չեն վերադարձել կամ հաշմանդամություն են ստացել։ Այս աշխատողները առանցքային նշանակություն ունեն ամեն համայնքի համար, և նրանց բացակայությունը զգալի է լինելու։