Երթուղայինում սպանել են ուղևորին, որը պահանջել է դիմակ կրել․ սպանություն գործած անձը դիմել է փախուստի

Լուրեր

10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
Բոլորը

Այսօր ժամը 11։30-ի սահմաններում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, բայց որոշ մանրամասներ հայտնեցին։

Ըստ նրանց փոխանցած տեղեկության՝ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած մեկ այլ քաղաքացու խնդրել է, որ պաշտպանիչ դիմակ դնի։ Ծագել է վիճաբանություն և դիմակ չկրող ուղևորն իր մոտ եղած դանակով հարվածել է դիմակ կրել պահանջող ուղևորի կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։ Ըստ ականատեսների սպանված ուղևորը մոտ 40 տարեկան տղամարդ է։

Թե քանի ուղևոր է եղել երթուղայինում, մեզ չփոխանցեցին, տեղում աշխատող ոստիկանները նշեցին, որ առաջիկայում նոր մանրամասներ կհրապարակի Քննչական կոմիտեն։

Մեր նկարահանման պահին դեպքի վայրի զննություն էր կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները թույլ չտվեցին զրուցել նաև երթուղայինի վարորդի հետ։ Վերջինս, վարելով 54 երթուղայինը, ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ տարածքից։

ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Իրինա Մկրտչյան