Այդ գեներալը փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը․ Փաշինյանը՝ Մովսես Հակոբյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

«Այդ հայտարարությունն անհեթեթ է, իսկ հեղինակը մեծ խնդիր ունի։ Խնդիրն այն է, որ երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ է»,- ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, որ մեղադրանքներ են հնչում, թե պատերազմի օրերին դադարեցվել է զորքերի համալրումը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պատերազմից հետո հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի հրամանով դադարեցվել է զորքերի համալրումը։

«Ընդ որում, պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ և այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր  համար հիմնական «օպոնենտ» է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, կարծում եմ՝ նա շատ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Նա դեռ հարցերի պետք է պատասխանի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմիջիայլոց, այդ մարդուն կարելի է անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախներ և բոլորին փախցներ այդտեղից․․․չնայած, արծիվները չեն վազում, ջայլամներն են լավ վազում»,- հեգնեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: