«Ադրբեջանը չընդունեց Հադրութի դեօկուպացիայի առաջարկը․ ասում էր՝ տեղահանվածների հարցը չպետք է կապել ԱՀ ճանաչման հետ». Փաշինյան

Լուրեր

25.09.2026 | 17:45
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
25.09.2026 | 17:36
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի
25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
25.09.2026 | 17:20
«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:11
ԱՄՀ-ն ու Հայաստանը քննարկել են պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հարցերը
25.09.2026 | 17:03
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 16:15
Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին
25.09.2026 | 16:06
Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը 2020թ. Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից առաջ հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 14-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել 2020թ. հոկտեմբերի 19-ին և դրանից հետո:

«Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ դրանից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ Հայաստանն ուզում է հրադադար՝ տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով:

«Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջադրված է եղել ամենատարբեր ձևաչափերով: ՌԴ նախագահի հետ ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել: ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ ունենք ընդհանուր ձևակերպում իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի տեղահանվածների ԼՂ վերադարձի հարց է եղել, ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն առարկություն չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ: ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը: Երկրորդը՝ պահանջում է, որ տեղահանվածների վերադարձի հարցը՝ այդ թվում Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա ասվել է, որպես ակնարկ այն դեպքի համար, եթե Հայաստանը մինչ այս կետն առաջադրված պայմաններին համաձայնի:

«Ադրբեջանը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: