Իրանը ծրագրում է սկսել ուրանի մինչեւ 60 տոկոսի հարստացման աշխատանքներ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Քանի դեռ ԱՄՆ-ը ու Իրանը նախապատրաստվում են միջուկային հարցերով Վիեննայում այս շաբաթ անցկացվելիք բանակցությունների երկրորդ փուլին, որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի Նաթանզի միջուկային կայանում տեղի ունեցած սադրանքը կարող է վնասել բանակցությունների ընթացքը, գրում է Ամերիկայի Ձայնը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին հույս է հայտնել, որ Իրանի հետ Ավստրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը նախատեսված անուղղակի բանակցությունները տեղի կունենան:

«Միացյալ Նահանգները որեւէ կերպ չի մասնակցել Նաթանզի ուրանի հարստացման կայանում տեղի ունեցածին, եւ ոչինչ չենք կարող ավելացնել այդ գործողության վերաբերյալ մեկնաբանություններին», ասել է նա ու ավելացրել, թե իրենք չեն ակնկալում, որ բանակցությունները կլինեն դյուրին:

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ անուղղակի բանակցությունների առաջին փուլն անցկացվել էր ապրիլի 6-9-ը, որի ժամանակ միջնորդի դերով էին հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Նման բանակցությունների միջոցով ԱՄՆ-ն և Իրանը փորձում են վերադառնալ դեպի 2015 թվականին կնքված միջուկային միջազգային գործարքը, ըստ որի Իրանը համաձայնվել էր չափավորել միջուկային զենք ստեղծելու ունակ աշխատանքները, ինչի դիմաց ԱՄՆ-ը ու աշխարհի գերհզոր մյուս պետությունները մեղմացրել էին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Սակայն այս պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանի կերպով 2018 թվականին դուրս է բերել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո մեկ տարի անց Իրանը սկսեց խախտել միջուկային գործողությունների համար իրեն տրված սահմանները:

Իրանը հանդես չի եկել Նաթանզի աշխատանքներում գրանցված խաթարման պատճառով Վիեննայում նախատեսված հանդիպման ձեւաչափը փոփոխության ենթարկելու մասին որեւէ հայտարարությամբ: Այն կատարվածի համար մեղադրում է Իսրայելին: Արտգործանախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի խոսքերով, Իսրայելը դիվերսիա է իրականացրել, որի արդյունքում միջուկային կայանում անջատվել է էլեկտրասնուցումը: Նա այդ գործողությունն անվանել է «միջուկային ահաբեկչություն»:

Իրանը ծրագրում է սկսել ուրանի մինչեւ 60 տոկոսի հարստացման աշխատանքներ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը, դրա հիմք համարելով իր երկրի դեմ իրականացված «դիվերսիան»:

Իսրայելն այս առնչությամբ դեռեւս հանդես չի եկել որեւէ մեկնաբանությամբ: