Անկարան Կանադային կոչ է արել վերանայել Արցախում պատերազմի պատճառով կիրառված ռազմական արդյունաբերության սահմանափակումները

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի ՆԱՏՕ-ի դաշնակից Կանադային հորդորել է վերանայել ռազմական արդյունաբերության սահմանափակումները, որոնք Անկարայի վրա էին դրվել անցյալ տարի։ Այս մասին հաղորդում է TRT-ն՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին։

Ahval գործակալության հրապարակման համաձայն՝ Չավուշօղլուն այս մասին ասել է կանադացի իր գործընկերոջ՝ Մարկ Գարնոյի հետ հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ 2020թ-ի հոկտեմբերին Կանադայի կառավարությունը դադարեցրել էր անօդաչու թռչող սարքերի որոշ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք օգտագործվել էին ադրբեջանական ուժերի կողմից Արցախյան պատերազմում։ Էմբարգոն ներառում էր «Բայրաքթար» անօդաչու սարքերի տեսախցիկների համակարգերը։

Թուրքիայի ԱԳՆ-ն այն ժամանակ էմբարգոյի որոշումը որակել էր, որպես երկակի ստանդարտ, իսկ նախագահ Էրդողանն էլ ասել էր, դա համահունչ չէ ՆԱՏՕ-ի ոգուն։

Նշենք, որ Չավուշօղլուի ու Գանոյի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Կանադայի ԱԳՆ-ի՝ Թուրքիային ռազմական տեխնոլոգիաների մատակարարման դադարեցման նոր որոշման ընդունման նախօրեին։

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիային ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները՝ սպասելով Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքներին։ Ելնելով հետաքննությունից, որում հավաստի ապացույցներ են ներկայացվել, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիաները՝ այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք դադարեցվել էին 2020-ի աշնանը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան