Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ունեմ ամեն վայրկյան. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ իրենց համար կանխատեսելի էր այն սցենարը, որն այժմ տեղի է ունենում, այն է՝ իշխանության գերկենտրոնացում ապագա վարչապետի ձեռքում:

«Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է նրանից, թե Հայաստանի քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի, հիմա էլ եմ նույնն ասում: Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, ասել եմ դա 2015-ին, բայց ասել եմ, որ այդ խնդիրը լուծվելու է 2018 թվականի ապրիլին»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Փաշինյանի՝ տվյալ պահին թիվ մեկ քաղաքական խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: «Ես այդ հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր՝ որպես քաղաքական գործիչ ու ՀՀ քաղաքացի, բայց, ցավոք սրտի, խնդիրը դրա իրականացման մեջ է: Ես նաև նախկինում հանրությանը լուծման ձև եմ առաջարկել, ասել եմ, որ կա այսպիսի խնդիր, ասել եմ, որ դա կարող է լինել միայն կամարտահայտությամբ, հիմա եկեք կազմակերպենք կամարտահայտում: Երբ Հայաստանի քաղաքացիներն այդ կամքը կարտահայտեն, ես ի կատար ածելու երաշխավոր եմ համարում ինձ՝ որպես քաղաքական գործիչ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: