Ռազմական սադրանքը կնշանակի բախվել ՌԴ-ին․ Բաքուն պատանդներով ինչ-ինչ նպատակներ է հետապնդում․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:05
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
30.06.2026 | 14:03
Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
30.06.2026 | 13:54
ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորումը տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հեռանկարներ են ստեղծում․ Պապուաշվիլի
30.06.2026 | 13:43
Այսօրվանից Ռուսաստան մեկնելիս  RuID համակարգում գրանցվելը պարտադիր է. ՌԴ միգրացիոն լաբիրինթոսի ուղեցույց՝ օտարերկրացիների համար
30.06.2026 | 13:34
Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:25
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ

-Բաքվից հինգշաբթի երեկոյան Երևան ժամանած օդանավը դատարկ էր։ Մեծ հուսահատություն կա գերիների հարազատների շրջանում։ Պաշտոնական և պետական աղբյուներն էին հայտարարել, որ գերիներ են բերվելու։ Ադրբեջանն արդյո՞ք սակարկումների է դրել գերիների վերադարձի հանգամանքը՝ վարչապետն էր այդպիսի ակնարկ արել։ Իրականում սակարկման ի՞նչ հարց կա այստեղ։

-Այս թեման շատ նուրբ է, մենք գործ ունենք մարդկանց կյանքի, առողջության, անվտանգության հետ և այստեղ, ցավոք, 100 տոկոսանոց թափանցիկություն հնարավոր չէ, և պետք է զգույշ լինենք, ցանկացած հայտարարություն անելիս պետք է հաշվի առնել, որ կարող է հետևանքներ ունենալ։ Կարևոր է նաև, որ երկրի ներսում խուսափենք քաղաքական շահարկումներից։ Փորձենք վերցնել այս գործընթացի ողջ համատեքստը՝ Ադրբեջանը որոշակի նպատակներ ուներ, և մի մասին հասավ, բայց մի մասին չհասավ։ Երբ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ հարցը լուծված է և այլն, ակնհայտ է բոլորին, որ հարցը լուծված չի, բոլորին ակնհայտ է, որ այո՛, Արդբեջանն ինչ-որ տարածքներ օկուպացրեց և այլն, բայց երբ ադրբեջանական ԶԼՄ-ներն ասում են՝ հարցը լուծված է, նրանք ներկայացնում են ցանկալին։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, մտան ռուսական խաղաղապահները, արդեն դրանից հետո ռազմական գործողությունների շարունակման հնարավորությունը փակվեց։ Այսօր նոր ռազմական սադրանքներ ձեռնարկելը կնշանակի բախվել ՌԴ-ի հետ, ինչը ոչ ոք չի ուզում։

-Ճի՞շտ ենք եզրակացնում՝ չկարողանալով կիսատ մնացած նպատակներն իրականացնել ռազմական ճանապարհով, Ադրբեջանը փորձ է անում դա անել ռազմագերիներին շարունակաբար պատանդ պահելո՞վ։

Այո՛, չիրականացված նպատակներ են մնացել, և նրանք փորձում են իրականացնել պատանդների, տեղեկատվական գրոհների միջոցով իրականացնել։ Բացի այդ՝ նրանց ձեռնտու է, որ Հայաստանում լինի քաղաքականապես անկայուն վիճակ, որովհետև դա խանգարում է, որպեսզի Հայաստանը հանդես գա որպես լիարժեք սուբյեկտ․ իրենք կարող են ասել՝ տեսեք, ձեզ մոտ անկառավարելի վիճակ է և այլն։ Նրանք տեսնում են, որ, օրինակ, գերիների հարցը Հայաստանում բուռն արձագանք է ստանում։ Իրենց տեսակետից՝ դա պետք է մինչև վերջ օգտագործեն, ինչքան հնարավոր է այսպիսի պատմություններ սարքեն, տեսնում ենք՝ Հայաստանում ինչպիսի բուռն արձագանքներ են ստանում։

Կարո՞ղ ենք պնդել, որ Ադրբեջանն իր առջև նպատակ է դրել նաև գերիներին չվերադարձնելով՝ թույլ չտալ, որ Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքը հանգստանա, պահպանվի մշտական լարվածությունը։

-Եթե մենք նայենք, ընդհանրապես՝ այս վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի դեմ տեղեկատվական, հոգեբանական պատերազմ է վարվում և կարելի է ասել՝ հիբրիդային, այս բոլոր պրոցեսներն այդ համատեքստում է պետք դիտարկել, ինչպես նաև՝ պետք է դա դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տեղի են ունենում գործընթացներ, որտեղ ներգրավված են ո՛չ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև շատ լուրջ տարածաշրջանային և գլոբալ ուժեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան