Միջազգային խառնակչությո՞ւն, թե՞ պատերազմի վերսկսման հիմնավոր ահազանգ. քաղաքագետները` Միջազգային Ճգնաժամային խմբի զեկույցի մասին

Լուրեր

25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
Բոլորը

«Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հանկարծակի որոշեցին նման զեկույցով հանդես գալ, սովորաբար նման զեկույցները պատահական չեն լինում, ինչ-որ միջազգային խառնակչություն եմ տեսնում, նպատակուղղված զեկույց է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով արևմտյան հեղինակավոր վերլուծական կառույցներից մեկի` Միջազգային ճգնաժամային խմբի (ICG)` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջին զեկույցին։

Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակներն ահազանգում են, թե 1994 թվականի հրադադարի կնքումից հետո երբեք Ադրբեջանն ու Հայաստանն այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը, որքան հիմա. «Ըստ իս՝ նրանք այնպիսի մասնագետներ չեն, որ նման մանրամասներով զեկույց նախապատրաստեն»,- նկատում է Սարգսյանը՝ հավելելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար այս պահին նպատակահարմար չէ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեը։

Փորձագետը հիշեցնում է, որ հակամարտող երկու երկրներն էլ տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ են, ինչպես՝ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ուստի «պատերազմ սկսելու որոշումն ընդունելը դժվար է, շատ լայն համաձայնություններ են պետք»։

Մեր դիտարկմանը` չէ՞ որ խմբում ներառված են փորձագետներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից, ինչպես նաև` դեսպաններ, տարբեր պաշտոնյաներ, արդյոք հնարավոր չէ՞, որ այս կերպ մեսիջ են հղում խոշոր գերտերություններին, որ կանխվի նման գործողությունների վերսկսման վտանգը, Մանվել Սարգսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ նպատակը հենց դա է, նկարագրում են իրավիճակը, որ նման վտանգ կա, բայց հնարավոր է, որ ուղղակի նկարել են նման զեկույց՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ցույց տալու համար: Բայց իրենց փաստարկները համոզիչ չեն»։

Ի դեպ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև «Լավրովյան պլանին», որի գոյությունը հայկական կողմը համառորեն հերքում էր։ Կրկին հիշեցվում է, որ համաձայն այդ պլանի՝ հայկական կողմը պետք է զիջեր հինգ շրջան, ինչի փոխարեն Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար ընդամենը ժամանակավոր կարգավիճակ։ ՌԱՀԿ ղեկավարը, սակայն, թերահավատորեն է մոտենում «Լավրովյան պլանի» գոյությանը․ «Հազար անգամ խոսել են այդ մասին և այդքան էլ հերքվել է, որ լիներ կիմանայինք, թաքուն պահում էին, որ ի՞նչ անեն, իմաստը ո՞րն է։ Չեմ կարծում, որ այդքան պրոֆեսիոնալ են այդ խմբի անդամները և ինֆորմացիային տիրապետում են, որ միանշանակ նման հայտարարություններ անեն»։

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահության դիրքորոշումն ապրիլյան գործողություններից հետո ավելի շատ համընկել է Հայաստանի, քան՝ Ադրբեջանի շահերի հետ։ Անդրադառնալով զեկույցի այն հատվածին, որ Ռուաստանի կողմից ճնշում է եղել Հայաստանի վրա, փորձագետը հակադարձեց․ «ճնշումն ավելի շատ Ադրբեջանի վրա է եղել, որ շփման գծում հետաքննության մեխանիզմներ պետք է տեղադրվեն»։

Մեր հարցին՝ մտահոգիչ չէ՞ արդյոք, որ զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ապրիլյան պատերազմական գործողություններից հետո «ադրբեջանական բանակում  ներքին վստահության աճին», ինչպես նաև ռազմական բյուջեի ավելացմանը, Մանվել Սարգսյանն ասաց․ «Ռազմական բյուջե ավելացնելը, զենք գնելը մի բան է, պատերազմի հավանականությունը` մեկ այլ։ ՌԴ-ն Հայաստանին այնպիսի զենքեր է տրամադրել, որ բալանսը կարգավորվում է»։

Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) զեկույցի վերաբերյալ այլ տեսակետ ունի քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադրի կարծիքով` նման հեղինակավոր վերլուծական կենտրոնի զեկույցին ավելի լուրջ է պետք մոտենալ։ «Ճգնաժամային խմբի զեկույցներին, անկախ նրանից, կիսում ես, թե ոչ դիտարկումները, պետք է լուրջ մոտենալ։ Լուրջ հեղինակություն վայելող կազմակերպություն է։ Եվ հետո, զեկույցը կազմվում է Ադրբեջանում, Արցախում և Հայաստանում պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո։ Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակման քաղաքական նպատակներին, իհարկե` դա կա, և առաջին հերթին` դա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է, որ պատերազմը կարող է վերսկսվել ամեն պահի և այն կարող է ճակատագրական լինել կողմերի համար»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է «Լավրովյան պլանի» հետ կապված զեկույցում տեղ գտած գնահատականներին, ապա Սաֆարյանն ընդգծում է. «Դա մի գործընթաց է, որը ստվերային է, միջազգայնորեն լեգիտիմ չէ, սակայն այն գոյություն ունի։ Դրա մասին խոսել են ՌԴ-ի դիվանագիտական աղբյուրները, եթե ոչ բացահայտ, ապա գոնե անանուն։ Ռուսական պլանը շատ պարզ ձևակերպում ունի՝ տարածքներ կարգավիճակի դիմաց»։

Ստյոպա Սաֆարյանը նկատում է՝ ՌԴ-ն այն պետությունն է, որը «լիովին չէր կարող բանակցությունների սեղանից հեռացնել Վիեննայի պայմանավորվածությունները, բայց այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում էական քայլ չի արել»։

«Սանկտ Պետերբուրգում էլ փորձում էր հասնել նրան, որ առանց նախորդ պայմանավորվածությունների կյանքի կոչման` բանակցությունները վերսկսվեն։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի Երևանը որքան էլ համաձայնել է Մոսկվայի կազմակերպած եռակողմ հանդիպումներին, դրանք վստահաբար չեն եղել հաճելի իրադարձություններ Երևանի համար: Պարզապես թույլ դիմադրողականության և ինքնիշխանության պայմաններում՝ երևանյան իշխանությունները չեն մերժել ռուսաստանյան իշխանություններին»,- եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան