«Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար նվիրատվություն է արել Վատիկանին». թուրք պատգամավոր

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական մեծ գումար է նվիրաբերել Վատիկանին, որպեսզի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նման պնդում է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Հալուք Փեշքենը. փոխանցում է EH-ն:

Վերջինը գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս՝ հարցնելով, թե ինչքան գումար է ծախսել Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար:

«Արդեն որևէ երկրի ղեկավարի հետ հանդիպելու համար պետք է որպես կաշառք այդ երկրից ինքնաթիռ կամ միս գնել, կամ էլ՝ նվիրատվություն անել: Վերջին դեպքն այն է, որ Հռոմի պապին այցելության գնացած Էրդողանն այդ երկրին մեծ չափի նվիրատվություն է արել, ինչի շնորհիվ էլ կարողացել է հանդիպել նրան: Այժմ 80 միլիոնի անունից հարցնում եմ՝ ինչպե՞ս է Պապի հետ հանդիպելու համար ժողովրդի փողը տվել իր բնորոշմամբ «խաչակրաց դաշինքի կենտրոն» Վատիկանին»,- հարցրել է թուրք պատգամավորը: