Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
07.04.2021 | 17:573.2 բալ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում։ Այս մասին ասվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքէջում, գրում է Sputnik Georgia-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմուտքում ՝ Օնի քաղաքի մոտերքում (Իմերեթի շրջան):
Ցնցումները զգացվել են տեղի ժամանակով ժամը 13: 02-ին: Վնասների մասին չի հաղորդվում։