Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
06.04.2021 | 17:45Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Քննարկվել են նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: