Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է․ Զելենսկի

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Կիևի համար Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է Lenta-ն։

Զելենսկին Ստոլտենբերգին պատմել է, որ վերջին շաբաթներին Կիևը նկատում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման վտանգավոր միտում: Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ավելի շատ ուշադրություն դարձնել Սև ծովի անվտանգությանը և ամրապնդել իրենց ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում:

«Նման մշտական ներկայությունը պետք է հզոր կանխարգելիչ միջոց լինի Ռուսաստանի համար, որը շարունակում է զանգվածաբար ռազմականացնել տարածաշրջանը և խոչընդոտել առևտրային բեռնափոխադրումներին»,- բացատրել է Զելինսկին:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկիրը բարեփոխում է բանակը, սակայն «միայն բարեփոխումները չեն կարող կանգնեցնել Ռուսաստանին»:

«ՆԱՏՕ-ն Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն իրական ազդակ կլինի Ռուսաստանի Դաշնության համար»,- հավելել է Զելենսկին:

Տաթև Ֆռանգյան