Հայաստանում հունվար-փետրվարին գրանցված հանցագործությունների թիվը նվազել է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանում 2021-ի հունվար-փետրվարին գրանցվել է 3 884 հանցագործության դեպք՝ 2020-ի նույն ժամանակում գրանցված 4 166 դեպքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հանցագործությունների ընդհանուր քանակից` հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 5 դեպք, 2020-ի նույն ժամանակում եղել է 11 դեպք:

Այս տարվա հունվար-փետրվարին կատարվել է մարդու դեմ ուղղված 529 հանցագործություն, 2020-ի նույն ժամանակում թիվը եղել է 661: Սակայն այս տարի սպանությունների թիվն ավելացել է: 2020-ի հունվար-փետրվարին կատարվել է 8 սպանություն, նախորդ տարվա նույն ժամանակում եղել է 3 գրանցված դեպք:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 780, 2020-ի նույն ժամանակում եղել է 634: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 014, 2020-ի նույն ժամանակում եղել է 2 294:

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 272: Ընդ որում գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 45 դեպք, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության՝ 56 դեպք, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 8 դեպք: