Ինչպես պետք է շփվել Թուրքիայի հետ. «Իմ քայլից» տարբերակ են առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Հայաստանում քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են չհստակեցնել, թե ինչ է ենթադրում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ փոխելու մասին հայտարարությունը: Իշխանության կողմից անհրաժեշտ պարզաբանման բացակայությունը մտահոգությունների պատճառ է դարձել: Փաշինյանի այս, իսկ մինչ այդ էլ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն», Հայաստանում միանշանակ չի ընկալվել: Օրինակ՝ իշխանությունների քաղաքական հակառակորդները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը ձգտում է բարեկամանալ Թուրքիայի հետ: Մի քանի օր էլ Ֆեյսբուքում «Ես հայ եմ, թուրքն իմ թշնամին է» ֆլեշմոբ է իրականացվում:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ստեղծված իրավիճակի ֆոնին ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Երևանում ոչ ոք Թուրքիայի հետ բարեկամանալու հայտարարություն չի արել:

Իշխող խմբակցության ղեկավարը շեշտում է՝ Երևանն Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու մասին կսկսի մտածել այն ժամանակ, երբ Թուրքիայից հայ ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր այլևս չեն հնչի:

«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Անի Սամսոնյանն արձանագրում է՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան իրենց ամենօրյա հռետորաբանությամբ սպառնում են հայերին: Ընդդիմադիր պատգամավորն այս պայմաններում խաղաղասիրության մասին խոսելն անհնարին է համարում:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը որևէ նախապայման չի տեսնում, որ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ կայուն հարաբերություններ հաստատել: Շեշտում է՝ 1991 թվականից սկսած Թուրքիան նախապայմաններ է դնում Հայաստանի առջև՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծում է՝ Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիան բացահայտ անցում է կատարում Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության: Սա, ըստ թուրքագետի, արտահայտվեց նրանով, որ Թուրքիան ղեկավարեց այս պատերազմը, օգնեց զինատեսակներով, վարձկաններ տեղափոխեց մարտի դաշտ:

«Իմ քայլից» Հակոբ Ասլանյանը, որն Արցախյան երեք պատերազմների մասնակից է, կարծում է, որ Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումները պետք է միանշանակ փոխենք: Սակայն, միաժամանակ, շեշտում է՝ զուգահեռ պետք է մտածել պետությունը հզորացնելու մասին:

Փաշինյանի թիմակից պատգամավորն իր պատկերացումներն ունի, թե ինչպես պետք է հարաբերվենք դարավոր թշնամի Թուրքիայի հետ: Ասում է՝ պետք է շփվել սառը պաշտոնական:

Ուշագրավ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանի պետությունների նկատմամբ մեր կեցվածքը փոխելու հայտարարությունից անցել է արդեն երկու շաբաթ, բայց Թուրքայից կամ Ադրբեջանից կառուցողական որևէ արձագանք չի հնչել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան