Ծովակալների մարտահրավերից հետո Էրդողանը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կառավարության արտահերթ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ մի խումբ թոշակի անցած ծովակալներ քննադատել են կառավարության դիրքորոշումը 1936 թ. Մոնտրոյի կոնվենցիայի վերաբերյալ։ Ծովակալների սույն քայլը դիտարկվում է որպես ուղղակի մարտահրավեր երկրի իշխանություններին: Կառավարության նիստից հետո Թուրքիայի ղեկավարը կհանդիպի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների հետ, գրում է EurAsia Daily-ն։

Ապրիլի 3-ին, մի խումբ թոշակի անցած ծովակալներ համատեղ ուղերձ են հղել այն մասին, որ սևծովյան նեղուցների ներկայիս կարգավիճակը և օգտագործումը սահմանող Մոնտրոյի կոնվենցիայի ապագան կասկածի տակ դնելը սխալ քաղաքականություն է: Նշվում է նաև, որ 1936 թ. պայմանագիրը Սև ծովում խաղաղության երաշխիքն է, հիշեցրել է Bloomberg-ը:

Ծովակալները ուղերձ են տարածել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի այն հայտարարությունից հետո, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ուներ դուրս գալ պայմանագրից, եթե «ինքը կամենա», չնայած այս հայտարարությունից հետո օրենսդիր մարմնի նախագահը արդարացել է ՝ ասելով, որ փորձել է միայն շեշտը դնել նախագահի լիազորությունների վրա, և իր հայտարարությունը չի վերաբերել որոշակի քաղաքական օրակարգի:

 

Տաթև Ֆռանգյան