Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը. հայտնում են գրադարանից:

Շաբաթի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ գրողների հետ, գրական քննարկումներ, այս տարվա հոբելյարներին նվիրված ցերեկույթներ, վիկտորինաներ, երաժշտական ունկնդրումներ, հեքիաթապատումներ ու կինոդիտումներ:

Շաբաթի բացումը տեղի ունեցավ ճեմասրահում ներկայացված «Աշխարհի լեզուներով գրքեր» ցուցահանդեսով։ Տարվա հոբելյարներ ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենի 400-ամյակին, հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի 115-ամյակին և հայ մեծանուն աշուղ Ջիվանիի 175-ամյակին նվիրված ցերեկույթներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին գրադարանի ակտիվ ընթերցողները:

Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ: Ցերեկույթն ուղեկցվեց գրադարանի ընթերցողների կողմից պատրաստված բեմականացմամբ ու գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ: Օ.Դարյանի հետ ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ գրադարանի Հեքիաթի սրահում, որտեղ ընթերցողները ներկայացրին ժամանակակից մանկագրի ստեղծագործությունները, բեմադրեցին նրա՝ «Խաղողի երկիր» հեքիաթը:

Շաբաթի ընթացքում գրադարանի ընթերցասրահում անցկացվեցին ինտերակտիվ խաղ-վիկտորինա հայ գրողների ստեղծագործությունների շուրջ, հայ ժամակակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումների շարքը և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայկական մուլտֆիլմերի դիտումներ:
«Ոչ նյութական ժառանգություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ասեղնագործության վարպետաց դաս և «Կռունկ» երգի ունկնդրում Կոմիտասի կատարմամբ:
Գրադարանի ընթերցողները հնարավորություն ունեցան էլեկտրոնային բաժնում ծանոթանալ տարվա գրական հոբելյարների կենսագրությանն ու գրական գործունեությանը: