После драки кулаками не машут. Շարմազանովը «սուպերվարչապետական» համակարգի մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Սահմանադրական վերջին հանրաքվեի արդյունքներից հետո Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անիմաստ է համարում դժգոհելը, թե ապագա վարչապետը ավելի շատ իշխանություն է ունենում, քան գործող նախագահը «После драки кулаками не машут»,- ասում է պարոն Շարմազանովը:

Ի՞նչ փոխվեց պետությունը կիսանախագահականից վարչապետական համակարգի տակ դնելով, եթե նախագահի հագով կարված բոլոր օրենքները հիմա էլ կարվում են վարչապետի հագով. «Հիմնական տարբերությունը կիսանախագահական և պառլամենտական համակարգի այն է, որ եթե կիսանախագահական համակարգում նախագահը հաշվետու չէ պառլամենտին, ապա այս համակարգում նույնիսկ ձեր նշած սուպերվարչապետը և սուպերկառավարությունը 6 ամիսը մեկ հաշվետու է պառլամենտին»:

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հրաժարվում է ասել, թե ով է այն մարդը, ում հագով կարվում են խորհրդարանական համակարգի բոլոր օրենքները, նա նույնիսկ խուսափում է ասել, որ Հանրապետական կուսակցությունն է օրենքները հարմարեցնում ապագա վարչապետին: «Եկեք սա չկապենք պարզապես Հանրապետական կուսակցության հետ, համենայնդեպս, Հանրապետական կուսակցությունը չի ներկայացրել այդ նախագիծը, դա ներկայացրել ա կառավարությունը: Իսկ կառավարությունում չկա՞ն ոչ հանրապետականներ: Ես չեմ ուզում ստեղ կուսակցականության հարցը կարևորել»,- ասում է ծառուկյանական պատգամավորը:

Պարոն Պետրոսյանին տեղեկացնում ենք, որ ապագա վարչապետը լինելու է Հանրապետական կուսակցությունից, որը մեծամասնություն է խորհրդարանում: Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է, որ չգիտի, թե հատկապես ում համար են օրենքները ձևավորվում. «Նպատակն այն է, որ վարչապետի դիրքերն ամապնդվեն, բայց դուք ասում եք այսինչ այսինչյանի: Ինձ համար այսօր պարզ չէ, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը գիտի ապագա վարչապետի՝ Սերժ Սարգսյանի աշխատաոճը. ըստ նրա, բոլոր օրենքները հենց այդ մարդու հարմարավետությունն են ապահովելու: «Կառավարության նիստերը դռնփակ են դարձնում, նախագիծ կա, գիտեք, դրանից հետո նիստից հետո, երբ որ դուռը բացվում է ֆիզիկապես, նախարարներին արգելվում է մեկնաբանել, միայն շեֆի թույլտվությամբ»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Պարոն Միրզոյանը նկատում է, որ չի լինելու մի պետական մարմին, որի վրա վարչապետ Սերժ Սարգսյանը ուղղակի հսկողություն չունենա, նույնիսկ այն մարմինները, որոնք այսօր կառավարությանն են առընթեր, ոչ թե վարչապետին. «Գոնե ֆորմալ առումով կոլեգիալ մարմնի էր ենթարկվում կառավարությանը, և էնտեղ մի օր տեսականորեն հնարավոր ա այլ կարծիք հնչի, չէ՞: Հիմա հանում են էդ մարմինները, հեսա կգան օրենքները և դնում են վարչապետի վերահսկողության տակ»: Ոստիկանությունն ու Ազգային Անվտանգությունը նույնպես մտնելու են անձամբ վարչապետի վերահսկողության տակ, ինչը բացառելու է, որ խորհրդարանը կարողանա նրանց հարցեր ուղղել. «Էդ մարդիկ հասարակության վերահսկողությունից դուրս են լինելու»:

«Մենք քայլում ենք դեպի տոտալիտար հասարակարգ»,- պնդում է Արարատ Միրզոյանը: Ընդդիմադիր պատգամավորը դժվարանում է ենթադրել, թե երբ կազատվենք Սերժ Սարգսյանի իշխանությունից: Ենթադրում է, որ լինելու է պայթյուն: Պարզապես չգիտի, թե ինչ ծավալներ է ընդգրկելու այդ պայթյունը:

 

Մհեր Արշակյան