Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Возможно, это изображение 11 человек, толпа и текст

Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

Возможно, это изображение 7 человек и текст

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:

Возможно, это изображение 5 человек и люди играют в футбол

Վարչապետը պարգևները հանձնել է առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի մարզի թիմին, երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի թիմին պարգևները հանձնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Վայոց Ձորի թիմին պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Возможно, это изображение 10 человек, толпа и текст

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին արդեն շարունակական դարձող տոնի առիթով և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ վազքը, սեղանի թենիսն ընդգծում են թիմային տրամաբանությունը: «Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,-ասել է վարչապետը:

Возможно, это изображение 10 человек и текст

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար և նշել է, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին: Կարևորելով մարմնակրթության դերը՝ վարչապետը նշել է, որ օրերս Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, առաջիկայում սպասվում է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի, Մալխաս և Ռոման Ամոյանների անվան դպրոցի բացումը: «Սա մեր կրթության ռազմավարության մասն է, որովհետև մարմնակրթությունը կրթության անբաժանելի մասն է»,-հավելել է վարչապետը: