ՍԱՏՄ ղեկավարը ձկնաբույծների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան:

«Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության առնչությամբ, և ապա՝ այլ երկրներում մեր պետության նկատմամբ վստահության ու հարգի ամրապնդումը», – ասել է Ավետիսյանը:

Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր, ինչի համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության ԵՄ նորմերը: Դա հատկապես շահավետ է այն տնտեսվարողների համար, որոնք համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը ԵՄ շուկայում:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն ձկնաբուծարաններ՝ տեղում խնդիրները շտկելու և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: