Դատարանում վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցը վերացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.04.2021 | 11:59Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Դատարանում վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցը վերացնել:
Դատարանում քննվում է վարչապետի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: