Բայդենն առաջարկել է ձևափոխել ԱՄՆ տնտեսությունը՝ 2 տրիլիոն դոլար ներդնելով

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է հակազդել Չինաստանի տնտեսական աճին ու ձևափոխել Միացյալ Նահանգների՝ աշխարհում խոշորագույնը համարվող տնտեսությունը՝ ներդնելով Հանրապետականների քննադատությանն արժանացած ծրագիրը, որը ենթադրում է ենթակառուցվածքների՝ ավելի քան 2 տրիլիոն դոլար արժողությամբ ֆինանսավորում: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բայդենի «Ամերիկյան աշխատանքների ծրագրի» շրջանակում նախատեսվում է միլիոնավոր աշխատատեղեր ստեղծել՝ ենթակառուցվածքների ստեղծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ծառայությունների և այլ ոլորտներում։

«Սա Ամերիկայի տնտեսության մեջ մեկանգամյա ներդրում է, այն ամենի, ինչ մենք տեսել կամ արել ենք տասնամյակներ առաջ՝ միջպետական մայրուղային համակարգը և տիեզերական մրցավազքը կառուցելուց ի վեր»,- հայտարարել է Բայդենը:

Նա նաև նշել է, որ խնդիր չի տեսնում օրինագծեր ընդունելու հարցում, և այդ օրինագծերով «վերջ կտա» Amazon.com Inc-ին և այլ խոշոր ընկերություններին, որոնք չնչին պետական հարկեր են վճարում։

Հավելենք, որ նոր ծրագիրը ներառում է 621 միլիարդ դոլար՝ ենթակառուցվածքների, կամուրջների, մայրուղիների և նավահանգիստների վերակառուցման համար, և 174 միլիարդ դոլարի պատմական ներդրում էլեկտրական տրանսպորտային միջոցների շուկայում, որի նպատակը մինչև 2030 թվականը լիցքավորման համացանցային ցանց կառուցելն է: Էկոլոգիապես կայուն տներ կառուցելու և վերակառուցելու համար նախատեսված է 213 միլիարդ դոլար հատկացնել, ինչպես նաև հարյուրավոր միլիարդներ՝ ԱՄՆ արտադրությանը աջակցելու, երկրի էլեկտրական ցանցն ամրապնդելու, երկրում գերարագ ինտերնետային ցանց ստեղծելու և երկրի խմելու ջրի համակարգերը նորացնելու համար:

Տաթև Ֆռանգյան