Հյուսիսային Կորեայում առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի սղություն է․ օտարերկրյա դիվանագետները լքում են երկիրը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

12 պետությունների դիվանագիտական առաքելությունները դադարեցրել են աշխատանքը Հյուսիսային Կորեայում, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների օտարերկրյա անձնակազմերը լքել են երկիրը՝ երկրում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով, այդ թվում՝ ապրանքների և դեղերի պակասի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանությունը։

Համաձայն այդ տեղեկությունների՝ մարտի 18-ին երկիրը լքել է 38 օտարերկրյա քաղաքացի, և սա «ԿԺԴՀ-ից դիվանագիտական առաքելության աշխատակիցների կոլեկտիվ հեռացման առաջին դեպքը չէ։

«Պարզ է միայն մեկ բան, ցավոք, այստեղից օտարերկրացիների հեռացումը կշարունակվի։ Չնայած նրանք այստեղ գրեթե չեն մնացել՝ ընդամենը 290 մարդ»,- նշված է հայտարարության մեջ։

«Կորեայի մայրաքաղաքից հեռացումը կարելի է հասկանալ․ ոչ բոլորը կարող են դիմանալ իր խստությամբ աննախադեպ տոտալ սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների սուր սղությանը, այդ թվում նաև դեղորայքի, առողջության հետ կապված խնդիրները լուծելու հնարավորության բացակայությունը»,- պատմել են դեսպանությունից։

Ըստ հայտարարության՝ «Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի դարպասնությունների դարպասներին արդեն կողպեքներ են կախված, միջազգային մարդասիրական կազմակերպությունները հեռացել են»:

«Ներկայում Հյուսիսայում Կորեայում իրենց երկրները ներկայացնում են ընդամենը ինը դեսպաններ և չորս ժամանակավոր հավատարմատարներ, իսկ «դեսպանատների մեծ մասի աշխատակազմերը, որոնք դեռ գործում են այստեղ, նվազագույնի են հասցվել»,- նշել են ՌԴ դեսպանությունից:

Տաթև Ֆռանգյան