7 անգամ փորձաքննության ենթարկելուց հետո նմուշը հնարավոր է եղել նույնականացնել. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք ՌԴ և Հոլանդիայի մեր գործընկերների հետ իրականացնում ենք զոհված զինծառայողների մարմինների բարդ նմունշների փորձաքննությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», – նշեց Ավանեսյանը։
Նախարարը հրաժարվեց պատասխանել հարցին, թե քանի ընտանիք է այս պահին սպասում այս գործընթացին: