ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է հայ իրավաբանների հետ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ:

Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան, հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ: Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին: