ԱԺ պատգամավորները ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել են անհետ կորածների կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Տաթևիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են անհետ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր: Նազելի Բաղդասարյանը հյուրերին նախ ներկայացրել է այդ հարցում մեր երկրում առկա վիճակը, ձեռնարկված քայլերը: Պատգամավորի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը մեզ կանգնեցրեց այլ իրողության առջև. եթե նախկինում որոշ գերատեսչությունների կողմից օրենքի ընդունումը համարվում էր ժամանակավրեպ, ապա ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի ընդունումն անհրաժեշտություն է: Նշվել է, որ խնդրին միջանկյալ լուծումներ են տրվել օրենսդրական փոփոխությունների, Կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի տեսքով, սակայն ամբողջական և համակողմանի կարգավորում է անհրաժեշտ:

Անդրադարձ է կատարվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոդելային օրենքին, որը կիրառվել է մի շարք երկրներում:

«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը և մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաև Հայաստանում»,- ասել է Բաղդասարյանը:

Քննարկվել են մոդելային օրենքի այն տարբերակները և մոտեցումները, որոնք կարող են համահունչ լինել ՀՀ օրենսդրությանը: Երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց իրավական պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: