Օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» կասեցվեցին. ոստիկանության բացահայտումը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը, ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում: Ուսումնասիրվեց հանցագործության վայրը. տունը խառնշտորած էր, բայց ո՛չ կողպեքն էր կոտրած, ո՛չ դուռ ու պատուհան կար վնասված: Կարելի էր եզրակացնել, որ կատարվածը, այսպես ասած` պրոֆեսիոնալի գործ էր: Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների հետ, անցան բացահայտման գործին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով և գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտնում են շենքի մուտք և մոտ կես ժամ անց դուրս գալիս տոպրակներով: Օպերատիվ հարցումներ անցկացվեցին շենքում և հարակից տարածքներում:

Պարզվեց, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն: Կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ պարզվեց, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաև նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը: Մնում էր գտնել այդ տղամարդկանց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղևորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ հետքը կորցնելու նպատակով, իջել և այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ: Հաջողվեց պարզել նաև, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում:

Դեպքի հաջորդ օրը բնակարանային գողության բացահայտումն ամբողջացավ: Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնեցին Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվում էին, նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց բնակարանից գողացված ոսկե շղթան: Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլև, ընդհանրապես, ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին: Օտարերկրացիներ 32 և 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում` «գաստրոլների»: Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև այլ ոսկեղեն ու խոշոր գումար: Քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաև` թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել:

Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են: Իսկ մեր ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն բացահայտվեց բնակարանային գողությունը, այլև կասեցվեցին օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» Հայաստանում:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: