Չի կարելի մեկ անձին այդքան լկտիորեն խոշտանգել․ բժիշկները Նավալնիին այցելելու կոչով բաց նամակով են հրապարակել

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

Ավելի քան 1000 ռուս բժիշկ կոչ է արել Ալեքսեյ Նավալնիին բուժող բժշկին թույլ տալ այցելել նրան։ DW ռուսական ծառայությունը խոսել է նամակի հեղինակների հետ։

Ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի՝ բաց նամակը հայտնվել է մարտի 29-ին ու բառացիորեն մի քանի օրում հավաքել է ավելի քան 1000 ստորագրություն։ Այս թիվը DW-ի հետ զրույցում հայտնել է հայտնի ծաղրանկարիչ ու նախկին հոգեբույժ Անդրեյ Բիլժոն։

Նամակում բժիշկները մտահոգություն են հայտնում, որ Քրեակատարողական ծառայության դաշնային ծառայության ղեկավարությունը և այն գաղութը, որտեղ գտնվում է ընդդիմադիրը, թույլ չեն տալիս քաղաքացիական բժշկին տեսնել նրան:

Նամակի հեղինակները ենթադրում են, որ Նավալնիի առողջության վատթարացումը կարող է կապված լինել կամ թունավորումից հետո առաջացած բարդության կամ թերի վերականգնման ֆոնին զարգացած ինչ-որ նոր հիվանդության հետ:

«Ես չգիտեմ մեկ այլ մարդու, ով անցել է այս սարսափելի ճանապարհը. թունավորումից մինչև Ռուսաստան վերադարձ, որտեղ նա բանտարկվեց: Պատմելով՝ սա նմանվում է գրական ստեղծագործության, բայց սա կյանք է, և դա տեղի է ունենում մեր քթի տակ: Կարծում եմ, որ չի կարելի մեկ անձին այդքան լկտիորեն խոշտանգել բոլորի աչքի առաջ», – DW- ին բացատրել է բաց նամակի հեղինակ և նախաձեռնող Անդրեյ Բիլժոն: