ՍԴ հակապետական որոշման պատասխանատուն իշխանությունն է. ինքն է ձևավորել ՍԴ կազմի մեծ մասը. Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի այս հակապետական որոշման համար պատասխանատուն գործող իշխանություններն են, քանի որ իրենք են ձևավորել ՍԴ մեծամասնությունը: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ՍԴ-ն այս որոշումը կայացնելով՝ կատարել է պատվեր, սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունն է իջեցրել այդ պատվերը, որովհետև իրենք մեծամասնություն են ձևավորել ՍԴ-ում, կա՛մ իրենք չեն տիրապետում այն մարդկանց վարքագծին, որոնք հայտնվել են ՍԴ-ում, այսինքն՝ չեն ապահովել այնպիսի մարդկանց նշանակումը, որոնք կհետևեին օրենքին, ոչ թե կկատարեին պատվեր՝ կապ չունի ում պատվերը: Տվյալ դեպքում իշխանությունը ստորագրում է իր ձախողման տակ:

ՍԴ-ի այդ որոշումը ոչ միայն հակապետական է, այլ ապօրինի, որովհետև շահերի բախում ունեցող դատավորներն իրավասու չէին քննել և քվեարկել նման որոշման համար։

Պետք է փաստենք, որ ՀՀ-ում տեղի չի ունեցել հեղափոխություն, քանի դեռ դատական իշխանությունում չկան էական փոփոխություններ:

Այս դատական համակարգը ձևավորվել է քսան տարի։ Դատավորների մեծամասնությունը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ իր շահերի առաջմղումը՝ փող աշխատելով և դատական իշխանությունը պահելով։ Այդ կաստան երկար սպասում է մի հարմար առիթի՝ ժողովրդի իրավունքի դեմ նման հարձակում գործելու համար»,- նշեց Խուրշուդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: