Վրաստանում համընդհանուր պատվաստման գործընթացը, հավանաբար, կմեկնարկի հուլիսից

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին, մասին գրում է aliq.ge-ն:

Գամկղրելիձեի խոսքով՝ մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ:

«Նախօրեին սկսել ենք աշխատել «Նովաքս» պատվաստանյութ ներկրելու պայմանագրի մշակման վրա: Սա ամերիկյան պատվաստանյութ է ու արտադրման ձևը նման չէ Astrazeneca, Pfizer, Moderna պատվաստանյութերին: Սրա հետ մեկտեղ, բացի «Կովաքս» հարթակից բանակցություններ ենք վարում «Սերում ինստիտուտի» հետ, հիմա քննարկում ենք մոտ միլիոն չափաբաժին «Նովաքս» ձեռք բերելու հարցը: Նաև, ծրագրում ենք հետագայում Pfizer ձեռք բերել ոչ թե «Կովաքս» հարթակի միջոցով, այլ միանգամից արտադրողից»,- նշել է Գամկղրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի կեսից: Այս փուլում պատվաստվում են բուժաշխատողներն ու 65-ից բարձր տարիքի անձինք: