Ավարտվել է IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի հետ կապված ծառայողական քննությունը․ ԲՏԱ նախարարություն

Լուրեր

07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
07.04.2026 | 15:24
Իրանի գերագույն առաջնորդը «անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմում». The Times
07.04.2026 | 15:20
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր ունեցվածքը // Մի շարք մարզերում ձյուն կգա․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
07.04.2026 | 14:29
Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի N 153-Ա հրամանով ծառայողական քննություն է նշանակվել՝ 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:
Հրամանի 2-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտին ծառայողական քննության շրջանակներում ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել հետևյալը.
1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:
2) Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման գործում․ Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:
3) Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ: