Ոստիկանները հենց այնպե՞ս վերցրին ու խաղաղ ցուցարարների դեմ «Չերյոմուխա» կիրառեցին. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 20:35
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
06.04.2026 | 20:28
Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
06.04.2026 | 19:34
Պահնորդը պատահական կրակոց է արձակել է էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ
06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
06.04.2026 | 19:10
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
Բոլորը

Վարչապետն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարթության մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, դատարնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, որ կկարդան ՍԴ-ի որոշումը, ըստ այդմ՝ կհասկանան, թե ինչ պետք է անել:

Հարցին, թե ով է ամեն դեպքում Մարտի 1-ի ողբերգության մեղավորը, պատասխանատուն, Օհանյանը նախ խոսեց անմեղության կանխավարկածի մասին, ապա հավելեց, որ բոլոր տեսանյութերում երևում է, թե ով է հրահրել, ով է բախման կոչ արել, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ոստիկանական պարագաներ էին վերցնում, և թե ովքեր էին փոքր տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա:

«Դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորները սպանություններում: Արդեն քանի տարի է այս գործընթացն ընթանում է, մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ Սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալումն այլ է»:

Հարցին՝ համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանին մեղավոր, այդ թվում սպանությունների համար, Սեյրան Օհանյանը նշեց, որ վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է ու իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել. «Ինքը դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ու այդ հոդվածը մինչև հիմա էլ մնում է իր վրա: Իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգությունների»:

Հարցին, թե օրինակ Չերյոմուխայից զոհված քաղաքացիների մահն ի՞նչ կապ ունի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող ընդդիմադիրների հետ, նա պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ արդեն ոստիկանական զորքերին և դատական համակարգին: Եթե ասում ենք, որ Չերյոմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրեցին ու խաղաղ բնակչության նկատմամբ Չերյոմուխա կրակեցի՞ն: Պատասխնատվությունը կրում են նրանք, որոնք հրահրել են և որոնք կրակել են:

Ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել: Զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից»:

Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ Օհանյանը նշեց. «Կարծում եմ՝ դատարանն այսօր իր խոսքը պետք է ասի ու հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի գործը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշումով ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: