Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Քովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է փոխնախարարը: