Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի. Ղարիբաշվիլի

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինելու և դրա մասին խոսակցությունն ավարտված է, գրում է aliq.ge-ն:

Ղարիբաշվիլիի խոսքով, 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ամբողջ աշխարհը:

«Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի: Մենք այս մասին խոսակցությունն ավարտել ենք: Ընտրությունների հետ կապված լսեցինք ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Սենատի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը: Ամբողջ աշխարհը ճանաչել է մեր ընտրությունները և շնորհավորել մեզ, ի՞նչ ընտրությունների մասին եք խոսում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանում է գտնվում Եվրամիության խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը, ում միջնորդությամբ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փորձելու են համաձայնության հասնել: Ընդդիմության մեծ մասը գտնվում է բոյկոտի ռեժիմում և պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և նշանակել արտահերթ ընտրություններ: