Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեությունը, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ կադրերի վարչության պետի պաշտոնակատար Արման Կարապետյանը, ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակները:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել տարածքային ստորաբաժանումներին՝ ձմռան սեզոնային դժվարություններով պայմանավորված աշխատանքները հավուր պատշաճի կատարելու համար: Նա նաև հանձնարարել է հետևել սելավատարների մաքրմանը, լրացուցիչ աշխատանքներ տանել հեղեղումներից խուսափելու համար, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանել՝ գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով հնարավոր հրդեհների դեպքերը կանխելու նպատակով:

Խորհրդակցության ավարտին պարգևատրման արարողություն է իրականացվել: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարի հրամանի համաձայն՝ ՌԴ ԱԻՆ 30-ամյակի մեդալով են պարգևատրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, փ/ծ փոխգնդապետ Լևոն Փալայանը, փ/ծ մայոր Խաչիկ Ցոգոլակյանը, փ/ծ կապիտան Էմիլ Գաբրիելյանը և փ/ծ կապիտան Կարեն Մաթևոսյանը: