Իտալիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
29.03.2021 | 18:235,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրիատիկ ծովում՝ Իտալիայից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխաբանության ազգային ինստիտուտը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆոջայի ափից 50 կմ հյուսիս, 5 կմ խորության վրա։
Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների քաղաքներին, այդ թվում՝ Նեապոլին, Սալերնոյին և Կազերտային: Հռոմում երկրաշարժը զգացել են մայրաքաղաքի հյուսիսային շրջանների բնակիչները:
Տաթև Ֆռանգյան