Արցախում շուրջ 6000 ընտանիք կապահովվի բնակարանով. տեղի է ունեցել խորհրդակցություն

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, ՀՀ եւ ԱՀ կառավարության մի շարք անդամների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց Արցախում բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր իրականացնելու հրատապությունը: Ծրագրի շրջանակներում Արցախում շուրջ 6000 ընտանիք կապահովվի բնակարանով, կստեղծվեն եւ կվերականգնվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ: ԱՀ նախագահը նշեց, որ հիշյալ ծրագրի համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 110 միլիարդ ՀՀ դրամ։ Այս Ծրագիրը, ընթացքի մեջ գտնվող մնացած ծրագրերի հետ միասին, հնարավորություն կտա ապահովել տեղահանված բոլոր ընտանիքների վերադարձը Արցախի Հանրապետություն։

Վարչապետն արտահայտեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նշված Ծրագրին՝ առաջարկելով այն իրականացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Հիմնադրամի քննարկմանը կներկայացվի անհրաժեշտ գումարը «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի արդյունքում հավաքագրված եւ ՀՀ բանկային հաշիվներում ու արտեկրում գործող տեղական մարմիններում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ առկա շուրջ 58 միլիարդ դրամից տրամադրելու առաջարկը:

Իսկ Կառավարությունը պատրաստակամություն հայտնեց հատկացնել Ծրագրի համար անհրաժեշտ եւս 52 միլիարդ դրամը այն Հիմնադրամին փոխանցելու միջոցով՝ հաշվի առնելով նաեւ պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված համարժեք ֆինանսական աջակցությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունեց առաջարկը:

Հանդիպման արդյունքում որոշվեց նաեւ, որ ԱՀ կառավարությունն առաջիկայում կներկայացնի 2021-2024 թվկանների համար նախատեսվող Ծրագրի մանրամասն նկարագիրը, որի իրականացման հարցերը կքննարկվեն ՀՀ կառավարության եւ Հիմնադրամի միջեւ: