Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ:

Մարտի 23-ինԵրևանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն  հաղորդեց, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող Անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են երկու կասկածելի դեռահասների, որոնց հետո փոխանցեցին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին:

Հետագայում պարզվել է նրանց ինքնությունը, և այն, որ նրանցից մեկը նախկինում արդեն դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար:

Ձերբակալվածները խոստովանել են, որ կատարել են այս, ինչպես նաև մարտի 19-ին Երևան-Նորագավիթ հատվածում 30 մետր մալուխի գողությունը:

Նկատենք, որ տարեսկզբից Հարավկովկասյան երկաթուղում աճել է երկաթուղային համակարգի վրա արտաքին ազդեցությունների թիվը. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 35 նման դեպք, ինչը 3 անգամ գերազանցում է2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիմնականում դրանք էլեկտրական և կապի մալուխների գողություններ և գողության փորձեր են, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Բոլոր հայտնաբերված դեպքերում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` չարագործներին հայտնաբերելու և հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկաթուղու գույքի գողությունները իրականում մեծ վտանգ են ներկայացնում գնացքների երթևեկության անվտանգության համար: Ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է վազուրդիներում և գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա, իր հերթին, կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ:

Ընկերությունը վստահ է, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը: