Համաձայն չեմ, որ պատերազմն արտաքին քաղաքականության ձախողումից էր. ԱԳ նախարարը՝ Արման Բաբաջանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Պատերազմն ապացույցն է մեր արտաքին քաղաքականության տապալման. պատերազմը վկայությունն է, որ պետությունը սպառել է խաղաղ կարգավորման միջոցների գործիքակազմը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Համաձայն չեմ, որ պատերազմն արտաքին քաղաքականության և դիվանագիտության ձախողումից էր: Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով, նույնն արել են նաև Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանը մերժել է փոխզիջումային բոլոր տարբերակները…

2020-ի Արցախյան պատերազմը ի ցույց դրեց մեր թույլ կողմերը, ներքին սխալները, այդ թվում՝ նաև արտաքին գերատեսչության:

Մենք հիմա բոլորս մեղավորներ ենք փնտրում, բայց դրա ժամանակը կգա, մենք համակողմանի կվերլուծենք՝ ինչ և ինչպես տեղի ունեցավ:

Եվ ընդհանրապես, ամեն ինչ բարդել միայն մեկ երկրի վրա՝ ճիշտ չէ: Դա ժողովրդավարության պարտությունն ու նահանջն էր: Սա ապացուցեց, որ ներկայումս, երբ աշխարհը զբաղված է համավարակի հետևանքով իր առջև ծառացած խնդիրներով, ավտորիտար ռեժիմները ժամանակ են գտել իրենց նպատակներն առաջ մղելու համար»,- ընդգծեց նախարարը: