Այս ամբողջ օրենսդրական աղբը և ինստիտուտները պետք է մաքրվեն․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Ստացվում է, որ ՍԴ-ն գործող այդ իրավական նորմերի պարագայում, գտնում է, որ մարդու իրավունքների կազմակերպված և լայնածավալ, զանգվածային խախտումները հետապնդելի չեն»։ Այս մասին «Սահմանադրական դատարանի որոշումը և «Մարտի 1»-ի գործի ապագան» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ քրեական արդարադատությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածից ելնելով են գործում, բայց այս դեպքում սովորական մեղադրյալ չէ, այլ գործ ունենք պետական կառավարման լիազորություններ ունեցողի կատարած գործողությունների հետ, և մարդու իրավունքների տեսանկյունից պարտավորություններ ունեցող անձի հետ:

«Եվ այստեղ անմեղության կանխավարկածի դրույթը կիրառել տվյալ անձի և միակ տղամարդը հորջորջած անձի նկատմամբ, սա նույն է, որ ասենք՝ խոշտանգման գործերով ոստիկանն ունի անմեղության կանխավարկած։ Խայտառակ վիճակ է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել այն հոնորարները, որ ունեցան այսպիսի արդյունք, բայց դա գնդակ էր, որը խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին։ Սա լուրջ խնդիր է, լուրջ մարտահրավեր»,- նշեց Սաքունցը

«Այս ամբողջ օրենսդրական աղբը և ինստիտուտները պետք է մաքրվեն և Հայաստանում ի վերջո պետք է վերականգնվի արդարության նկատմամբ վստահությունը»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: