Լևոն Ալթունյանը խուսափում է խոսել 19-ամյա մահացած ծննդկանից դեպքից. ի՞նչ են փորձում կոծկել

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը թեև խուսափում է խոսել 19-ամյա ծննդկան Լիլիթ Խոսրովյանի մահվան դեպքից, այդուհանդերձ վստահեցնում է՝ որևէ բան չի կոծկվի և կիրականացվի օբյեկտիվ քննություն:

«Կատարվում է քննություն, մինչև քննության ավարտը ես որևէ մեկնաբանություն չեմ տա»,- Factor.am-ի հարցերին ի պատասխան՝ համառորեն պնդեց Լևոն Ալթունյանը:

Հիշեցնենք՝ Լիլիթ Խոսրովյանը մահացել է հունվարի 28-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մահացած ծննդկանի հարազատների պնդմամբ՝ աղջկա մահվան մեղավորը նրան բուժող բժիշկն է՝ Դավիթ Աբովյանը: Նրանց պատմելով՝ Լիլիթը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է հենց Դավիթ Աբովյանի հսկողության տակ:

«Ամբողջ հղիության ընթացքում Լիլիթը կոնսուլտացիան անցել է Դավիթ Աբովյանի մոտ, ամեն ամսվա 15-ին նրան տարել են կոնսուլտացիայի: Հիմա նախարարությանը հիվանդանոցը փաստաթղթեր է տրամադրել, որոնցում նշված է, թե Լիլիթը Դավիթ Աբովյանի հիվանդը չի եղել»,- պատմեց Լիլիթ Խոսրովյանի հորաքույրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան