Այսօր ընթանում է պայքար ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև. Բայդեն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ամերիկայի Ձսյնը գրում է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրն անցկացրեց իր առաջին մամուլի ասուլիսը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Մամուլի ասուլիսին ներկա էին ավելի քան 20 լրագրողներ: Համաճարակի պայմաններում գործում են որոշակի սահամնափակումներ

Իր բացման խոսքում նախագահ Բայդենը խոստացավ COVID-19-ի դեմ 200 միլիոն պատվաստանյութի չափաբաժին ապահովել ամերիկացիներին մինչև իր պաշտոնավարման առաջին 100-րդ օրը: Դա կրկնապատկում է Բայդենի նախկինում սահմանած 100 միլիոն պատվաստում նպատակակետը, որին երկիրը հասել է դեռևս այս ամսվա սկզբին՝ նախքան իր պաշտոնավարման 60-րդ օրը:

Առաջնային տեղում էր ներգաղթի ոլորտը: Հնչեցված հարցերը վերաբերում էին երկրի հարավում Մեքսիկայի հետ սահմանային գոտում արձանագրվող ներգաղթյալների հոսքին, ինչպես նաև նախկին նախագահ Թրամփի՝ այս ոլորտում որոշումների չեղարկմանը:

Նախագահ Բայդենը նշել է, որ որևէ կերպ չի զղջում Թրամփի հրամանագրերի չեղարկման համար, որոնք, ըստ նախագահի, անարդյունավետ էին և վնասակար երկրի համար: Նա հայտնեց, որ նշանակել է փոխնախագահ Քամալա Հարրիսին երկրի հարավում ներգաղթյալների խնդրի հարցում պատասխանատու: Կոչ անելով ուշադրություն դարձնել ներգաղթի հիմնական դրդապատճառներին, որոնց արդյունքում մարդիկ դիմում են արտագաղթի՝ նա քննադատեց նախկին վարչակազմի որոշումը՝ 700 միլիոն դոլար կրճատելու մասին, որը նախատեսված էր Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներին օգնություն ցուցաբերելու համար:

Իսկ այն հարցին, թե արդյոք ցանկանում է վերընտրվել 2024 թվականին և արդյոք իր մրցակիցը կլինի նախկին նախագահ Թրամփը, դեմոկրատ նախագահը նշեց, որ ակնկալում է մասնակցել ընտրություններին, սակայն տեղյակ չէ, թե ով է լինելու իր հանրապետական հակառակորդը: Նա դրական արձագանքեց Քամիլլա Հարրիսի թեկնածությանը որպես փոխնախագահ առաջադրելու, եթե ինքը որոշի վերընտրվել:

Արտաքին քաղաքաքականության ասպարեզում հնչեցին հարցեր Աֆղանիստանից զորքերի դուրս բերման, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Նախագահը դրական արձագանքեց Աֆղանստանից զորքերի դուրս բերմանը, սակայն ընդգծեց, որ խնդիրը ժամկետներն են: Նա հրաժարվեց տրամադրել դուրս բերման ճշգրիտ ժամանակացույց՝ թերահավատորեն մոտենալով Թրամփի այս տարվա մայիսի 1-ի վերջնաժամկետին:

Հյուսիսային Կորեայի հարցում Բայդենն ընդգծեց, որ այս հիմնախնդիրը համարում է իր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնային հարց: Նա նշեց, որ Վաշինգտոնը խորհրդակցում է իր դաշնակիցների և գործընկերների հետ, և զգուշացրեց, որ կլինի կոշտ պատասխան իրավիճակի սրման պարագայում. վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան կոշտ հռետորաբանություն է օգտագործում ԱՄՆ-ի հասցեին, իսկ հինգշաբթի օրը արձակել է երկու բալիստիկ հրթիռներ:

Խոսելով ԱՄՆ- Չինաստան հարաբերությունների մասին՝ նախագահը շեշտեց, որ ԱՄՆ շարունակում է առաջ տանել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը: Այս հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում ամերիկա-չինական երկխոսության մեջ: Բայդենն ընդգծեց, որ ԱՄՆ պատրաստվում է վերականգնել իր հարաբերությունները ժողովրդավարական դաշնակիցների հետ, հատկապես ԵՄ երկրների, Ճապոնիայի ու Ավստրալիայի:

«Ժողովրդավար երկրները պետք է աշխատեն երկար ժամանակ միմյանց հետ: Ես պատրաստվում եմ հրավիրել այստեղ ժողովրդավար երկրներին` ապագան քննարկելու համար»,- ընդգծել է Բայդենը:

Նա նշել է, որ իր վարչակազմը կանի ամեն ինչ Չինաստանին պատասխանատվությանը ենթարկելու համար իր ապակառուցողական քայլերի ու քաղաքականության պատճառով:

«Քանի դեռ դուք և ձեր երկիրը (Չինաստանը) շարունակում եք կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքները, մենք շարունակելու ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել և հստակ հասկացնել, թե ինչ է տեղի ունենում իրականանում»,- ասում է Բայդենը:

Ըստ նախագահի, ակնհայտ է, որ այսօր 21-րդ դարում ընթանում է պայքար ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև:

«Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանն այլևս չի խոսում կոմունիզմի մասին: Խոսքը ավտոկրատիայի մասին է: Որոշումներն ընդունվում են միանձնյա իրենց ղեկավարի կողմից: Դա սխալ է: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունը կենսունակ է»,- նշել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: